Ռ. Քոչարյանն ու Պ. Սեմնեբին քննարկել են Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի մշակման ընթացքը 7 ապրիլի 2006 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ձեւավորումը, ինչը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, հնարավորություն է տվել Եվրամիության կառույցների հետ հարաբերություններին հաղորդել ավելի համակարգված բնույթ: Պիտեր Սեմնեբին իր հերթին ասել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը ԵՄ-ի հետաքրքրությունների կենտրոնում է: Բացի այդ, կողմերն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման ընթացքին: Կարեւորելով ծրագրի հնարավորինս արագ կյանքի կոչումը, Ռոբերտ Քոչարյանն այն գնահատել է բարեփոխումների հստակ ուղղվածության տեսակետից երկրի զարգացման նոր ռեսուրս: Հյուրի խնդրանքով խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին, ՀՀ նախագահը ներկայացրել է վերջին զարգացումները եւ շարադրել Հայաստանի մոտեցումները բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |