10 ապրիլի 2006 - 14:34 AMT
Տեղեկատվությունը Ռ.Քոչարյանի եւ Ք.Ռայսի հեռախոսազրույցի մասին չի համապատասխանում իրականությանը
Տեղեկատվությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազրույցի մասին չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերքվ, «Ռոբերտ Քոչարյանը եւ Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը ավելի վաղ` փետրվարին, Փարիզում կայանալիք բանակցություններից առաջ»: «Հավանաբար, տեղեկատվության հեղինակներն ուղղակի սխալվել են, շփոթելով հեռախոսազրույցի ամսաթիվը»,-ավելացրել է նա: Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Ք.Ռայսը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցներում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: