15 նոյեմբերի 2013 - 14:08 AMT
Օբաման պատրաստ է Իրանին 10 մլրդ դոլար հատկացնել միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ մոտ է Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծմանը, և Իրանին տնտեսական 10 մլրդ դոլարի նպաստավոր պայմաններ է խոստանում: Իսրայելն ու Կոնգրեսը գտնում են, որ իրական գումարը շատ ավելի մեծ է:

Իսրայելն ու ԱՄՆ Կոնգրեսի անդամներից շատերը գտնում են, որ չի կարելի հրաժարվել Իրանի դեմ գործող պատժամիջոցներից, քանի դեռ նա չի կասեցրել միջուկային ծրագիրը, չի ապամոնտաժել ցենտրիֆուգերը կամ գոնե չի դադարեցրել ուրանի հարստացումը:

Սենատոր Մարկ Քիրքը, որը պատժամիջոցների գործողության ժամկետի երկարացման ջատագով է, հայտարարել է The Daily Beast-ին, որ փակ նիստում Ջոն Քերին ու նախագահի վարչակազմը հակաիսրայելյան դիրքորոշում են որդեգրել:

«Մի հավատացեք այն ամենին, ինչ ասում է Իսրայելը»,-այդպիսին էր պետքարտուղարի ուղերձի հիմնական իմաստը: Ջոն Քերին փորձել է փակ նիստում համոզել կոնգրեսականներին ձեռնպահ մնալ Իրանի դեմ նոր պատժամիջոցներից, հայտնում է 9tv.co.il-ը: