Սիրիացի գրոհայինները սխալմամբ գլխատել են իրենց զինակցին

Սիրիացի գրոհայինները սխալմամբ գլխատել են իրենց զինակցին

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայինները սխալմամբ գլխատել են իրենց կողմնակցին, հայտնում է CNN-ը: Նրանք ներողություն են խնդրել, երբ այդ մասին Facebook-ում հայտնել է Syrian Observatory for Human Rights (SOHR) կազմակերպությունը, որը լուսաբանում է սիրիական քաղաքացիական պատերազմը, տեղակայված լինելով Լոնդոնում:

Ըստ SOHR-ի, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը կապված է «Ալ Քայեդայի» հետ, ի ցույց է դրել Հալեպի բնակիչներին մարդու կտրված գլուխը: Տեսանյութը զետեղվել է YouTube-ում: Սպանվածին նրանք իրաքցի լրտես են անվանել, որն, իբր, կառավարական ուժերի կողմնակից էր, սակայն իրականում պարզվեց, որ սպանվածը Մոհամմեդ Ֆարես անունով ապստամբն է, որը վիրավորվել էր Ասադի կողմնակիցների հետ մարտում:

Շփոթմունքը տեղի է ունեցել երբ վիրավոր Ֆարեսին տեղափոխել են ապստամբների հոսպիտալ, որտեղ նա շիաների հերոսների անուններն է բղավել: Այնտեղ գտնվող սունիները, որոնք մեծամասնություն են կազմում ապստամբների շրջանում, եկել են այն եզրակացության, որ վիրավորը կառավարական զորքերից է:

Գրոհայինների անունից ներողություն հայտնեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մամլո քարտուղար Օմար ալ Քահաթանին: Նա դիմել է մյուս ապստամբներին՝ հորդորելով ներել Ֆարեսին սպանողներին: «Մենք աղոթում ենք Ֆարեսի համար»,-հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը առցանց հայտարարության մեջ, որին հղում է կատարում CNN-ը, գրում է Lenta.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---