Microsoft-ը չի հանդուրժի իր ծրագրերի չարտոնագրված տարբերակների վաճառքը Հայաստանում

Microsoft-ը չի հանդուրժի իր ծրագրերի չարտոնագրված տարբերակների վաճառքը Հայաստանում

PanARMENIAN.Net - «Բի-Էս-Էյ» ընկերությունը դիտարկում էր կազմակերպել Երևանի 58 խանութներում, որի արդյունքում բացահայտվել էին Microsoft-ի ծրագրերի չարտոնագրված տարբերակների վաճառքի բազմաթիվ դեպքեր: Հայաստանում «Microsoft»-ի ներկայացուցչությունը բողոք էր ներկայացրել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում ակնհայտ է դարձել որ, իրոք, որոշ խանութներ սպառողներին են առաջարկում չարտոնագրված համակարգչային ծրագրեր: Այդ խանութների թվում են՝ «IT Master», «NIX Computers», «LED Computers», «AG Electronics», «ONLINE PLUS», «HARD POWER SYSTEMS», «FULLOPSYS», «IT Plasa», «Compass», «LANZA», «SP tech Computers», « SMART SHOP», «FREEGATE»-ը:

Այսօր կայացած նիստում հակամենաշնորհային մարմինը խիստ նախազգուշացում է արել 14 տնտեսվարողներին: Համաձայն օրենսդրության, նման իրավախախտումների համար նախատեսված է նաև քրեական պատասխանատվություն, հետևաբար Հանձնաժողովը նյութերը կուղարկի ՀՀ ոստիկանություն:

Երկրի կառավարությունը պետք է առաջատար լինի մտավոր սեփականության պաշտպանության հարցում, վստահ է Microsoft-ի երևանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «Մտավոր սեփականության պաշտպանության հարցը ցավոտ է ոչ միայն Microsoft-ի համար, որը միշտ առաջատար է եղել այդ պայքարում»,-հայտարարել է նա նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, երբ 2006 թվականին Microsoft կորպորացիան իր ներկայացուցչությունը բացեց Հայաստանում, հենության մակարդակը Հայաստանում կազմում էր 96-98 տոկոս: Այժմ իրավիճակը փոխվել է, 2012 թ, վերջին տվյալներով այդ ցուցանիշը հասել է 87 տոկոսի: Նման արդյունք է արձանագրվել շնորհիվ ընկերության ակտիվ գործունեության, այդ թվում կրթական ծրագրերի ու բնակչության իրազեկման միջոցառումների միջոցով:

«Անկասկած, այսօր մենք չենք կարող գոհ լինել այսօրվա իրավիճակից, քանի որ խնդիրը շատ կարևոր է ոչ միայն Microsoft-ի գործունեության առումով, այլ երկրի ընդհանուր զարգացման»,-ասել է նա: Բարսեղյանը հավելել է, որ լավագույն ստեղծագործական հատվածը պաշտպանված չէ մտավոր սեփականության առումով, ուստի հեռանում է Հայաստանից և գնում այն երկրներ, որտեղ հարգում և պաշտպանում են մտավոր սեփականությունը:

Մյուս կողմից Հայաստանը կորցնում է օտարերկրյա ներդրողների: «Մենք հաճախ ենք խոսում ՏՏ ոլորտի զարգացման մասին, նրա ներուժի ու առաջընթացի մասին, սակայն առանց օտարերկրյա ներդրումների հետագա զարգացումը կդժվարանա: Ոչ մի արտադրող, ոչ մի ներդրող ներդրումներ չի կատարում այն երկրում, որտեղ նրա մտավոր իրավունքները կարող են վտանգվել»,-ասել է Բարսեղյանը:

Նա հավելել է, որ ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ են կորցնում ոչ միայն հեղինակներն ու իրավատերերը, այլ նաև պետական բյուջեն, էլ չենք խոսում անվտանգության ապահովման ու այլ տեխնիկական միջոցների մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---