Լավրովն ու Քերին նախապատրաստում են «Ժնև-2»-ը

Լավրովն ու Քերին նախապատրաստում են «Ժնև-2»-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր: «Քննարկվել են Սիրիայի հակամարտության կարգավորման գծով «Ժնև-2»-ի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի բանակացությունների հերթական փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգին»,-հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Այսօր ՌԴ ԱԳՆ-ում տեղի կունենան ԱԳ փոխնախարարներ Գենադի Գատիլովի և Միխայիլ Բոգդանովի բանակցությունները Սիրիայի կառավարության պատվիրակության հետ, որի կազմում են նախագահի խորհրդական Բուսեյն Շահաբանը և Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը:

Ժնևի խորհրդաժողովը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ: Սիրիական կոալիցիան պատրաստ է մասնակցել «Ժնև-2», հայտարարել է Սիրիայի հեղափոխական և ազգային ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ ալ Սալիհը նոյեմբերի 9-ին:

Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը կարող է մեկնարկել Ժնևում դեկտեմբերի 12-ին, հայտնում է AFP-ն:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---