8  16.11.13 - Պլասիդո Դոմինգոյի (կրտսեր) ելույթներին նվիրված մամուլի ասուլիս

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակի» նոր թեկնածու է գտել՝ Պլասիդո Դոմինգո-կրտսերին

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակի» նոր թեկնածու է գտել՝ Պլասիդո Դոմինգո-կրտսերին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանն և իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, «սկսել է Լեռնային Ղարաբաղ այցելության փաստի հետաքննությունը»: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ այն է, որ Լեռնային Ղարաբաղ ցանկացած «չհամաձայնեցված այցելություն ապօրինի է և այդ փաստը քննվում է»: Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» հեշտ է հայտնվել և նույնքան հեշտ է դուրս գալ: Անցած շաբաթ «արդարացվեց» նույնպես ժամանակին սև ցուցակում հայտնված հայտնի իտալացի երգիչ Ալ Բանոն:

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 անձանց անունից, որոնք այցելել են Արցախ: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ պետությունները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան պետք է «համաձայնագիր կնքեն այդ երկրներում «սև ցուցակների» փոխադարձ տարածման մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: Նշենք, որ ցուցակում հայտնվածներից ոչ ոք ափսոսանք չի հայտնել Արցախ այցելելու համար: Հակառակը, ով մեկ անգամ այցելել է, ցանկություն ունի ևս մեկ անգամ լինել այնտեղ: Ղարաբաղ այցելած մարդիկ, որոնք չգտան իրենց անուններն այդ ցուցակում, կոչ արեցին Ադրբեջանի ԱԳՆ-ին իրենց ևս ընդգրկել «սև ցուցակում»՝ շտկելով սխալը:

Երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո կրտսերը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 21-ին Մեխիկոյում՝ հայտնի իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի և նրա երկրորդ կնոջ՝ Մարտա Օրնելասի ընտանիքում: Պլասիդոն երգեր է գրել Լուչիանո Պավարոտիի, Խոսե Կարերասի, Դայանա Ռոսի, Մայքլ Բոլթընի, Սառա Բրայթմանի համար: Նրա միջազգային դեբյուտը 'Sonic Projects Records' լեյբլում էր 2010 թվականին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---