18 նոյեմբերի 2013 - 16:32 AMT
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է քննիչի գործողությունները դատարանում

Մոսկվայի արվարձանում 18 մարդու մահվան ելքով վթարի մասնակից՝ «ԿամԱԶ»-ի վարորդ, հայաստանցի Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել է Մոսկվայի Տվերի շրջանի դատարան քննիչի դեմ բողոքով: Բողոքը ներկայացվել է այն փաստով, որ քննիչը մեղադրյալին ձերբակալել և տեղափոխել է մեկուսարան կանացի խալաթով: «Ըստ իս, մեղադրյալին դատարան բերելը կանացի խալաթով և լողափի հողաթափերով, ձերբակալված անձանց պահման մասին օրենքի խախտում է»,-ասել է վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Life News-ին:

Նա պարզաբանել է, որ Հարությունյանը խնդրել է քննիչին կապվել իր հարազատների հետ և խնդրել է հագուստ բերել իր համար, ինչը չի արվել: «Ստացվում է, որ քննիչը ոչ մի բանի համար պատասխանատո՞ւ չէ, եթե մերկ ձերբակալեր, մե՞րկ պիտի տաներ մեկուսարան»,-վրդովված ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իրենք խնդրում են դատարանին ապօրինի ճանաչել քննիչի գործողությունները»: Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ այս պատմությունում՝ նմանատիպ բողոքներն, ուղղված դատախազությանն ու քննչական մարմիններին, արդյունք չտվեցին:

Հուլիսի 13-ին Պոդոլսկից ոչ հեռու ողբերգական ավտովթար տեղի ունեցել: Բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվեց երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ զոհվեց, շուրջ 60 հոգի վնասվածքներ ստացան: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կալանավորեց Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին դատարանը երկարացրեց կալանքի ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:

Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ են տարել կանացի խալաթով և հողաթափերով:

Photo:mir24.ru