10 ապրիլի 2006 - 18:08 AMT
Ս.Լավրով. Կոսովոյի ինքնիշխանացումը անխուսափելիորեն կանդրադառնա մյուս հակամարտությունների վրա
Ռուսաստանը վաղաժամ է համարում անկախության տրամադրման քննարկումը նախկին Հարավսլավիայի գերազանցապես ալբանցիներով բնակեցված Կոսովոյին, սլովակյան «Պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Կոսովոյի ինքնիշխանացումը անխուսափելիորեն կանդրադառնա մյուս հակամարտությունների վրա, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքում, եւ դա հարկավոր է հաշվի առնել Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին որոշումներ կայացնելիս: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ երկակի չափանիշները, ընտրովի մոտեցումը ճգնաժամերի կարգավորմանը անընդունելի են: