18 նոյեմբերի 2013 - 19:54 AMT
ՌԴ ԱԳՆ. Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի դեկտեմբերի սկզբին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը ռուսական կողմը դիտարկում է որպես ՌԴ նախագահի՝ դեկտեմբերին Հայաստան այցի հիմնական փուլերից մեկը»,- Լավրովի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրերս ասել էր, որ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 1-ին կամ 2-ին: Այցի շրջանակում կայանալիք միջոցառումների մասին Աբրահամյանը նշել էր, որ նախագահները միջոցառումներ են նախատեսել, նաև հանդիպում, որտեղ կքննարկեն բոլոր տնտեսական, քաղաքական ու ռազմավարական հարցերը: Ըստ նրա՝ ՀՀ նախագահը շատ հարցեր ունի, որոնք պետք է քննարկի Պուտինի հետ:

Արա Աբրահամյանի խոսքով՝ դեկտեմբերի 1-4-ն Երևանում հայ-ռուսական գործարար համաժողով է լինելու, որին մասնակցելու Երևան կժամանի 500 մասնակից, այդ թվում՝ գործարարներ: