Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ներկայացնել ֆրանսիական ֆիրմաների համար

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ունենալ ֆրանսիական ֆիրմաների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին: Նրա խոսքերով, «Էյր Ֆրանս» ընկերության կողմից կանոնավոր օդային հաղորդակցության բացումը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: «Գլոբալացման պայմաններում քաղաքական հարաբերությունների ցանկացած զարգացում անհնար է առանց տնտեսական կապերի ամրապնդման: Եվ այդ կապակցությամբ ուղիղ օդային հաղորդակցության բացումը մեր երկրների միջեւ շատ կարեւոր է»,-ասել է Անրի Քյունին: Որպես հաջող տնտեսական համագործակցության օրինակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բերել է համատեղ ձեռնարկությունները գյուղատնտեսության, դեղագործության, «Ռենո» ավտոմեքենաների ներկրման ոլորտներում: Միեւնույն ժամանակ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ չվերթի բացումը պայմանավորված է Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումով, որի պաշտոնական բացումը կլինի սեպտեմբերին: Անրի Քյունին նշել է նաեւ հայ համայնքի մեծ դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի հաստատման գործում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---