Էթյեն Ռասի. «Էյր Ֆրանսի» միջոցով մենք կփորձենք Հայաստանը ներկայացնել աշխարհին»10 ապրիլի 2006 - 19:10 AMT PanARMENIAN.Net - «Էյր Ֆրանս» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչության բացումը Հայաստանում ավիաընկերության գլխավոր կարգախոսի իրականացումն է` «Զարգացնել տնտեսական հարաբերությունների ուղղությունը»: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ավիաընկերության Եվրոպայի երկրների գծով տնօրեն Էթյեն Ռասին: Նրա խոսքերով, Երեւան-Փարիզ-Երեւան մշտական չվերթի բացման հարցում ընկերության համար առաջնային եղան երեք նկատառումներ: «Առաջինը, դա ռազմավարական որոշում է, քանի որ «Էյր Ֆրանսը» մտադիր է զարգացնել կապերը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: Երկրորդը, «Էյր Ֆրանսի» միջոցով մենք կփորձենք Հայաստանը ներկայացնել աշխարհին, որպես հին մշակույթ եւ զբոսաշրջության համար գրավիչ երկիր, եւ երրորդը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը միակն է տարածաշրջանում, որ կարող է Airbus-320 տիպի ինքնաթիռներ ընդունել»,-ասել է նա: Ըստ Ռասիի, նոր չվերթը կավելացնի ընկերության ուղեւորահոսքը տարածաշրջանում 10 տոկոսով: Նա նաեւ նշել է, որ չվերթերի չվացուցակը այնպես է կազմվել, որ ուղեւորները հասցնեն այլ չվերթերի` ժամանման օդանավակայանից: «Մենք նաեւ համաձայնության ենք եկել Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության հետ համատեղ չվերթերի վերաբերյալ: Համաձայնագիրը դեռեւս պաշտոնապես ստորագրված չէ, սակայն ես կարծում եմ, որ դա մոտ ապագայի գործ է»,-ասել է «Էյր Ֆրանսի» Եվրոպայի գործերով տնօրենը: Ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը մտադիր չէ բացել պաշտոնական ներկայացուցչություն: «Հայաստանը մեզ բավարարում է որպես տարանցիկ երկիր»,-ընդգծել է Էթյեն Ռասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |