19 նոյեմբերի 2013 - 13:04 AMT
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նոյեմբերի 21-22-ին Ռուսաստանում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՌԴ և Թուրքիայի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական՝ չորրորդ, նիստին: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Պուտինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի առանձնազրույցը. Էրդողանը Ռուսաստանում կլինի աշխատանքային այցով նոյեմբերի 21-22-ին ՌԴ նախագահի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանական է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը, հատկապես Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում այսօր կայանալիք հանդիպման լույսի ներքո: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: