Պուտին. Ռուսաստանը ՀՕՊ միասնական համակարգեր կստեղծի Հայաստանի և Ղազախստանի հետ

Պուտին. Ռուսաստանը ՀՕՊ միասնական համակարգեր կստեղծի Հայաստանի և Ղազախստանի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգեր կկազմավորի Հայաստանի և Ղազախստանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ինչպես ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը կհզորացնի նաև ՀՕՊ համակարգը Բելառուսի հետ:

«Նախատեսում ենք նաև հզորացնել ՀՕՊ միասնական համակարգը Բելառուսի հետ և նմանատիպ համակարգեր ստեղծել Հայաստանի և Ղազախստանի հետ»,-հայտարարել է նա:

Պուտինը հիշեցրել է այդ երկրների հետ համատեղ զորավարժությունների մասին: Այս տարի ՌԴ-ն ու Բելառուսը կազմակերպեցին համատեղ «Արևմուտք-2013» ռազմավարական զորավարժությունները: Առաջիկայում կստեղծվեն զորքերի տարածաշրջանային խմբավորումներ Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի հետ

2013 թ. փետրվարին Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ինքնաթիռի գրավման դեպքում ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության հերթապահների գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը:

Գրության մեջ ներկայացված են օդանավերի և ՀՕՊ ցամաքային միջոցների կիրառման կարգի մասին դրույթները՝ չեզոքացնելու համար ահաբեկչական գործողության սպառնալիքը:

Զենքն ու ռազմատեխնիկան օդանավի ոչնչացման համար կիրառվում են, եթե սպառված են օդանավի վայրէջքը պարտադրելու բոլոր միջոցները, ասվում է փաստաթղթում:

Համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---