Կահիրեում ցրել են ցուցարարներին

Կահիրեում ցրել են ցուցարարներին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ոստիկանությունը նոյեմբերի լույս 20-ի գիշերը ցրել է բողոքի ցույցի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Կահիրեի Թահրիր հրապարակում, հայտնում է AFP-ն: Ցուցարարներին ցրելու համար, որոնք քարեր էին նետում ոստիկանների վրա, իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են արցունքաբեր գազ ու զրահամեքենաներ: Բախումների հետևանքով տուժել է առնվազն 16 մարդ: Ոմանք հոսպիտալացվել են վնասվածքներով: Բողոքներին չեն մասնակցել «Մահմեդական եղբայրների» շարժման անդամները, որոնք սատարում են Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամեդ Մուրսիին: Հրապարակում հիմնականում հավաքվել էին ինչպես ժամանակավոր կառավարության, այնպես էլ Մուրսիի հակառակորդները:

Կահիրեի որոշ հրապարակներն ու փողոցները արգելափակված են զինվորականների կողմից ու զրահատեխնիկայով: Իշխանությունները մտավախություն ունեն, որ «Մահմեդական եղբայրները» ևս կմիանան բողոքի ակցիաներին, գրում է Լենտա.ռու-ն:

Բողոքները Կահիրեում նիրված էին 2011 թ. նոյեմբերյան ցույցերի երկրորդ տարելիցին, երբ ժամանակավոր կառավարության դեմ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ 40 մարդ զոհվեց:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ: Մուրսիի դատը կսկսվի 2014 թվականի հունվարի 8-ին:

Photo:voanews.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---