ԱՄՆ պետքարտուղարությունն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարությունն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և կողմերինհորդորել շարունակել խաղաղ կարգավորման որոնումները: «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակիի պաշտոնական հայտարարությունում:

«Արժանին ենք մատուցում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին քայլին և հորդորում ենք համաձայնեցնել հաջորդ հանդիպման ժամկետներն արդեն առաջիկա ամիսներին: Նրանց վերջին հանդիպումը կայացել է գրեթե երկու տարի առաջ և այս մեկը կարևոր քայլ էր երկխոսությունը վերականգնելու ճանապարհին և վկայում է, որ նախագահները հավատարիմ են ղարաբաղյան կարգավորմանը: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ն նախագահներինհորդորում է ակտիվորեն աշխատելհակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը մեծ կորուստներ է բերել կողմերին»,- ասվում է հայտարարությունում:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես հայտարարություն են արել, որտեղ նշել են, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---