Ավստրալիայի համալսարաններում չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մաքքարթիի միջոցառումները20 նոյեմբերի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյում և Մելբուրնում չեղյալ են հայտարարվել նոյեմբերի 21-ին կայանալիք Հայոց ցեղասպանության մերժողականությամբ հայտնի Ջասթին Մաքքարթիի միջոցառումները: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia), Ջասթին Մաքքարթին դասախոսություններ կազմակերպելու խնդրանքով դիմել էր Մելբուրնի համալսարանին և Նոր Հարավային Ուելսի նահանգի պատկերասրահին, սակայն մերժում է ստացել: ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը, ողջունելով այդ որոշումը, նշել է, որ Ջասթին Մաքքարթիի հայացքները չեն կարող ընդունելի լինել ավստրալացի գիտնականների համար: «Ցեղասպանության մերժումը զոհերի և նրանց ժառանգների դեմ ուղղված վերջին քայլն է: Չենք կարող դավաճանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է նա: ANC Australia-ն նամակ է հղել խորհրդարանի անդամներին՝ իրազեկելով Ջասթին Մաքքարթիի և նրա հայացքների մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում |