Քաղաքագետ. Սարգսյան-Ալիև հանդիպումից ինչ-որ բեկում ակնկալելու ոչ մի հիմք չկար

Քաղաքագետ. Սարգսյան-Ալիև հանդիպումից ինչ-որ բեկում ակնկալելու ոչ մի հիմք չկար

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումը ոչինչ չտվեց և չէր էլ կարող տալ: Դա արձանագրության համար միջոցառում էր, որը թույլ է տալիս միջնորդներին հերթական նշումն անել ու ցույց տալ, որ Մինսկի խումբը գոյություն ունի ու գործում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: «Ոչ Հայաստանը (որը, ի դեպ, վերջերս հավանաբար որոշակի երաշխիքներ ստացավ Ռուսաստանից Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հետ կապված), ոչ իր ուժերին վստահ Ադրբեջանը, որն առանց «գունավոր» ցնցումների անցավ նախագահական ընտրությունների միջով, փոխադարձ զիջումների կարիք ամենևին չեն տեսնում, նրանց բոլորին ստատուս քվոն հիմա բավարարում է: Ոչ մեկի համար այժմ Ղարաբաղը գերակայությունների թվում չէ: Ուստի նախագահների հանդիպումից ինչ-որ բեկում ակնկալելու ոչ մի հիմք չկար»,- ասել է Սկակովը:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---