20 նոյեմբերի 2013 - 15:26 AMT
Սիրիական քիմզենքը կարող է ծովում ոչնչացվել

Սիրիայի քիմիական զենքի պաշարներն առաջարկել են ոչնչացնել նավի վրա կամ էլ ծովում տեղադրված հորատման սարքի միջոցով: Այդ մասին նոյեմբերի 19-ին «Ռոյթերս» գործակալությանն է հայտնել ամերիկացի մի պաշտոնյա, որը չի ցանկացել նշել անունը: Պաշտոնապես լուրը դեռ չի հաստատվել:

Ըստ գործակալության զրուցակցի, այդ տարբերակը քննարկվել է դիվանագետնեի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչնրի հանդիպմանը: Թե համաշխարհային օվկիանոսի որ մասն է նախատեսվում և ով է հանդես եկել նման առաջարկով, չի ասվում:

Հաշվի առնելով պաշարների ծավալը, ծովում այն ոչնչացնելու ծրագիրը կարող է աննախադեպ դառնալ, նշում է «Ռոյթերսը» անկախ փորձագետների վրա հղումով:

Ալբանիան հրաժարվեց ընդունել Սիրիայի քիմիական զենքն իր տարածքում: Մինչ այդ հրաժարվել էին նաև Թուրքիան, Հորդանանն ու Նորվեգիան: Նախատեսվում է դուրս բերել Սիրիայից ամբողջ հայտարարագրված զենքն, իզոպրոպանոլի բացառությամբ, ոչ ուշ, քան 2014 թվականի փետրվարի 5-ին, առավել վտանգավոր քիմիական նյութերը դուրս կբերվեն մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: ՔԶԱԿ-ը հստակեցնում է, որ Սիրիայում ոչնչացվել է չլիցքավորված զինամթերքի շուրջ 60 տոկոսը: Ամբողջ չլիցքավորված զինամթերքը պետք է ոչնչացվի ոչ ուշ, քան 2014 թվականի 31-ին: Քիմիական արսենալները պետք է ոչնչացվեն մինչև 2014 մարտի 15-ը:

Դամասկոսը 1,3 հազար տոննա քիմիական զենք ու բաղադրիչներ է հայտարարագրել, ինչպես նաև 1,2 հազար չլիցքավորված զինամթերք: Բացի այդ, Սիրիան տեղեկություն է տրամադրել 41 շինությունների մասին, որոնք գտնվում են 23 օբյեկտներում և կարող են օգտագործվել քիմիական զենքի պատրաստման համար:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: 2013թ. սեպտեմբերին Սիրիան միացավ քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային: Նոյեմբերի սկզբին ՔԶԱԿ-ը հայտարարեց գործողության առաջին փուլի ավարտի մասին: