Դավութօղլուն հրավիրված է Երևան՝ ՍԾՏՀ հերթական գագաթնաժողովին

Դավութօղլուն հրավիրված է Երևան՝ ՍԾՏՀ հերթական գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրավիրված է Հայաստան մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ինչպես գրում է Zaman-ը, հրավերը ստանալով, Դավութօղլուն դեռ վերջնական որոշում չի կայացրել մասնակցության վերաբերյալ՝ պայմանավորելով դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով: Քանի որ նախօրեին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը որոշվել է շարունակել երկխոսությունը, ակնկալվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան:

Պարբերականը գրում է, որ Դավութօղլուն Երևան չմեկնելու ոչ մի պատճառ չունի: Ժամանակին Հայաստան է այցելել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանը, մասնակցելով նույնատիպ միջոցառման: Նույն 2009 թվականին Հայաստան է այցելել նաև Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը: «Եթե Դավութօղլուն Հայաստան չմեկնի, ապա որպես մերժման պատճառ կարող է նշվել Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա»,-գրում է թերթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---