11 ապրիլի 2006 - 15:05 AMT
ՆԱՏՕ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգին
ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգին: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:Նրա խոսքերի համաձայն, Բաքու կատարած այցի ժամանակ նա մի շարք հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ` ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարների հարցով: Ադբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ Ռ. Սիմոնսը նշել է ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի համագործակցության մեծ հեռանկարները եւ ընդգծել է, որ Անհատական համագործակցության գործողությունների ծրագրով(IPAP) նախատեսված պարտավորությունների կատարումը կնպաստի Ադրբեջանի պաշտպանության զարգացմանը: «ԻՆչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա ՆԱՏՕ-ն հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգին»,- կրկնել է Դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդ»-ը: