11 ապրիլի 2006 - 15:36 AMT
Սերժ Սարգսյանը շատ շահավետ է համարում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը
Հայաստանի պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը «շատ շահավետ» է անվանել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը «Գազպրոմին»: ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշեց, որ «մարդիկ, ովքեր խոսում են այս գործարքի անշահավետության մասին, պարզապես չգիտեն` ինչ է իրենից ներկայացնում 5-րդ էներգաբլոկը»: Նրա խոսքերով, այն նման է երեքհարկանի շենքի, որի միայն նկուղն է կառուցված: Սերժ Սարգսյանը քննադատության է ենթարկել այն ուժերի մոտեցումները, որ հերքում են տնտեսապես շահավետ առաջարկները, այն պատճառով, որ դրանք ռուսական կողմից են արվում: «Այդպիսի մարդկանց վրա «Ռուսաստան» բառը ազդում է այնպես, ինչպես կարմիր գույնը ցլի վրա: Ես չեմ կարծում, որ այդ ուժերը ազդեցիկ են: Նրանք հիստերիկ են. դրանք տարբեր հասկացություններ են: Մենք պետք է հրաժարվենք այդպիսի մոտեցումից, քանի որ իրավունք չունենք մեր համար խնդիրներ ստեղծել, իսկ հետո հերոսկան ջանքերով դրանք լուծել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: