Ջեն Փսակի. ԱՄՆ-ն կիսում է Եվրամիության հիասթափությունն Ուկրաինայի որոշումից

Ջեն Փսակի. ԱՄՆ-ն կիսում է Եվրամիության հիասթափությունն Ուկրաինայի որոշումից

PanARMENIAN.Net - Ուկրաինացիների մեծ մասը շահագրգռված է Եվրոպայի հետ ինտեգրվելու հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: «ԱՄՆ-ն կիսում է Եվրամիության հիասթափությունը ԵՄ հետ ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին Ուկրաինայի որոշման առնչությամբ»,-ասել է նա՝ նշելով, որ Եվրամիությունը պատմական հնարավորություն տվեց Ուկրաինային եվրոպական ապագա ստեղծել իր ժողովրդի համար, ցույց տալ միջազգային ֆինանսական կառույցներին ու ներդրողներին հստակ հետևողականությունը ժողովրդավարական բարեփոխումների հարցում:

Փսակին նաև նշել է, որ ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինայի ինտեգրումը Եվրոպայի հետ տնտեսական բարգավաճման ու ժողովրդավարության հասնելու հուսալի միջոց է:

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն չտվեց կալանավորների բուժման մասին վեց օրինագծերից և ոչ մեկին: Ընդունման դեպքում դա թույլ կտար Յուլիա Տիմոշենկոյին բուժման նպատակով մեկնել Գերմանիա: Յուրաքանչյուր օրինագծի օգտին քվեարկեց 159 պատգամավորից ոչ ավելի, այն դեպքում երբ անհրաժեշտ էր 226 քվե:

Կառավարամետ Ռեգիոնների կուսակցությունն ու կոմունիստները ձեռնպահ մնացին քվեարկությունից: Մինչ այդ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ քվեարկելու են միայն հատուկ աշխատանքային խմբի մշակած օրինագծի օգտին, գրում է ВВС-ին: Կալանավորների մասին օրենքի ընդունումը անհրաժեշտ պայման էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար Վիլնյուսում:

Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի հզոր ճնշման տակ. Կրեմլը ցանկանում է, որ երկիրը միանա Մաքսային միությանը, ի դեմս որի Մոսկվան հակակշիռ է տեսնում ԵՄ-ին: ԵՄ ներկայացուցիչները զգուշացնում էին Կիևին, որ երկրորդ շանս ԵՄ-ին մերձենալու համար կարող է այլևս չլինել: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «ոչ» ասաց Եվրամիության հետ համաձայնագրին, սակայն ԵՄ-ում այդ որոշումն ընկալեցին որպես Տիմոշենկոյի շուրջ վեճերում ԵՄ-ից առաջ անցնելու փորձ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---