Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանի դին: Նա զոհվել էր Դամասկոսի արվարձան Հարաստից ոչ հեռու նոյեմբերի 18-ին: Հարաստում են գտնվում տանկերի վերանորոգման երկու արտադրամասեր, որոնք մշտապես գնդակոծվում էին: Նոյեմբերի 18-ին արտադրամասը գնդակոծության հետևանքով ամբողջովին փլուզվեց: Փլատակների տակ մնացած մարմինները շատ դժվար էր նույնականացնել, հայտնում է PERIO NEWS-ը Facebook-ի իր էջում:

Հակոբ Տեր-Ղազարյանը ծնվել է 1988 թ. սեպտեմբերի 14-ին Հալեպում: Սիրիայում 2,5 տարվա ընթացքում արդեն 64 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ 10 հազար սիրիացիներ հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 120 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---