23 նոյեմբերի 2013 - 14:35 AMT
Լավրովն ու Էշթոնը քննարկել են Իրանի վերաբերյալ պայմանավորվածության հասնելու ուղիները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Ժնևում քննարկել են Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցնյակի» ու Թեհրանի փոխընդունելի պայմանավորվածության հասնելու ուղիները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին: «Ուշադրության կենտրոնում էր փոխընդունելի պայմանավորվածության ուղիների որոնումը Իրանի և «վեցնյակի» միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ երեկոյան Լավրովը հանդիպել է նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը Ժնևում մեկնարկեց նոյեմբերի 20-ին: Այժմ Ժնևում են գտնվում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Չինաստանի ԱԳ նախարարները: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նոյեմբերի 23-ին կարող է համաձայնագիր ստորագրվել:

Բանակցությունների նախորդ փուլն ավարտվել է նոյեմբերի 10-ին: Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: