Եգիպտոսը պահանջել է Թուրքիայի դեսպանից հեռանալ երկրից

Եգիպտոսը պահանջել է Թուրքիայի դեսպանից հեռանալ երկրից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ կկարողանա հարաբերությունները կարգավորել Եգիպտոսի հետ: Եգիպտոսի իշխանությունները շաբաթ օրը նվազեցրել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և պահանջել են այդ երկրի դեսպանից հեռանալ Եգիպտոսից:

«Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Հիմա այնտեղ արտակարգ իրավիճակ է: Ցանկանում ենք, որ Եգիպտոսում շուտով ժողովրդավարություն հաստատվի: Եգիպտոսն ու Թուրքիան երկու մեծ պետություններ են, որոնք սահմանակից են Միջերկրական ծովի վրայով: Պատմության ուղիներում մեզ շատ բան է կապել, մենք լավ հարաբերություններ ունեինք, լավ տնտեսական ու գործարար կապեր: Մենք կիսում ենք մտահոգությունը Եգիպտոսում կատարվող իրադարձությունների հարցում…Հուսով եմ, մեր հարաբերությունները կրկին կկարգավորվեն»,-ասել է Գյուլը:

Թուրքիայի ԱԳՆ-ն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կհայտնի այն քայլերի մասին, որ մտադիր է ձեռնարկել Անկարան այս հարցում, հայտնում է Anadolu-ն:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից և դրան հաջորդած բախումներից հետո: Թուրքիայի վարչապետ Էրդողանը կտրուկ դատապարտեց եգիպտացի զինվորականների գործողությունները պաշտոնանկ նախագահի դեմ: Թուրքիան ու Եգիպտոսը օգոստոսի 15-ին ետ կանչեցին դեսպաններին խորհրդակցությունների համար: Սակայն ավելի ուշ թուրք դեսպան Բոթսալին վերադարձավ Կահիրե: Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Կահիրեն ակնկալում է, որ թուրքական իշխանությունները կհրաժարվեն Եգիպտոսի հասցեին քննադատությունից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---