Ռամիլ Սաֆարովի պաշտպանության կոմիտեն պահանջում է հետաձգել դատավճռի հրապարակումը

PanARMENIAN.Net - Քանի որ «Բուդապեշտի քաղաքային դատարանը գործում է հայկական լոբբիի ազդեցության տակ, չի կարելի արդար որոշում ակնկալել ադրբեջանցի սպայի վերաբերյալ»: Այդ մաիսն Բաքվում հայտարարել է Ռամիլ Սաֆարովի պաշտպանության կոմիտեի նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, կոմիտեն պահանջում է չեղյալ հայտարարել ադրբեջանական սպայի գործով ապրիլի 13-ին կայանալիք դատական նիստը եւ փոխել դատարանի կազմը: Կոմիտեում համարում են նաեւ, որ ԱՀ միլի մեջլիսի հունգարական խորհրդարանի հետ կապերի խումբը շտապ պետք է մեկնի Բուդապեշտ, դնելու համար այդ հարցը Հունգարիայի խորհրդարանի քննարկմանը, պետք է լրագրողական խումբ կազմել պետական մակարդակով եւ գործուղել Բուդապեշտ եւ անկախ կայացված դատավճռից հասնել այն բանին, որ ադրբեջանցի սպան էքստրադիցիայի ենթարկվի եւ վերադարձվի հայրենիք, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---