Քաթարն ու Քուվեյթը ողջունում են Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագրի ստորագրումը

Քաթարն ու Քուվեյթը ողջունում են Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագրի ստորագրումը

PanARMENIAN.Net - Քաթարն ու Քուվեյթը ողջունում են Իրանի և «վեցնյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին համաձայնագրի ստորագրումը և գտնում են, որ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իրանի արաբ հարևանները, որոնք լռում էին ողջ բանակցությունների ընթացքում, այժմ հրապարակավ իրենց գոհունակությունն են հայտնում: Իրանի, Իրաքի ու Սիրիայի միակ արաբ բարեկամները՝ պաղեստինցիներն անմիջապես հայտարարեցին լիակատար աջակցության մասին, նրանց կարծիքով համաձայնագիրը հնարավոր կլինի օգտագործել որպես Իսրայելի հանդեպ ճնշման միջոց: Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը նույնպես հավանություն տվեցին համաձայնագրին:

Սիրիայից ու Իրաքից բացի բոլոր մյուս արաբական երկրները, որտեղ ի տարբերություն վերոնշյալների, իշխում են սունիները, կասկածանքով են նայում շիաների կողմից կառավարվող Իրանին և մտահոգված են Արևմուտքի հետ նրա մերձեցման հեռանկարով:

Արաբները մտավախություն ունեն, որ համաձայնությունն ու Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացումը կնպաստի տարածաշրջանում Իրանի ազդեցության հզորացմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---