Բաքուն արտաքսում է Իրանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներին

Բաքուն արտաքսում է Իրանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներն անցանկալի աձ են հայտարարվել: Իսկ Բաքվում Իրանի մշակութային կենտրոնի աշխատակցին ձերբակալել են 3 ժամով, իսկ հետո ազատ արձակել երկու օրվա ընթացքում Ադրբեջանը լքելու պայմանով:

Իրանում այդ գործողությունները գնահատվում են որպես Ադրբեջանի կողմից Վիեննայի կոնվենցիայի խախտում: «2011 թվականից ի վեր Ադրբեջանը կամ արգելում է մուտքը երկիր, կամ արտաքսել է երկրից ծառայողական անձնագրերով 8 աշխատակիցների», գրում է Fars-ը:

Չնայած Իրանի բարյացակամ քաղաքականությանը՝ Ադրբեջանը բազմիցս է մերժել մուտքը Իրանի հոգևոր առաջնորդի առաքելությունների աշխատակիցներին, Իրանի հեռուստատեսության նկարահանող խմբին, Իրանի մշակութային կենտրոնի աշխատակցին: Նրանց մերժել են ինչպես օդանավակայանում, այնպես էլ ցամաքային սահմանին:

«Իրանի դեմ այդ քայլերն Ադրբեջանը ձեռնարկում է այն ժամանակ, երբ Թեհրանը ռազմավարական աջակցություն է ցուցաբերում Բաքվին՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, Իրանը պատասխան միջոցներ չի ձեռնարկում, նույնիսկ դրական է արձագանքել Թեհրանում ադրբեջանական մշակութային կենտրոն բացելու Բաքվի խնդրանքին: Մենք ակնկալում ենք, որ Իրանի կառավարությունը համարժեք գնահատական կտա ադրբեջանական կողմի գործողություններին և կկասեցնի այդ երկրի շարունակական ոչ բարեկամական քայլերը»,-գրում է Fars-ը:

Իրանում մշակութային կենտրոնները ենթարկվում են Իրանի հոգևոր առաջնորդին: Որպես կանոն, Իրանն օգտագործում է այդ կենտրոններն ապահովելու համար SEPAH ներկայացուցիչների գործունեությունը:

Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական լարվածության ֆոնին՝ Իրանը նոտա էր հղել Ադրբեջանին Իրանի մշակութային ժառանգությունը, այդ թվում նաև պարսիկ բանաստեղծ Նիզամիին իրեն վերագրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---