ՄԱԿ. Սիրիայի գծով «Ժնև-2»-ը 2014-ի հունվարի 22-ին է

ՄԱԿ. Սիրիայի գծով «Ժնև-2»-ը 2014-ի հունվարի 22-ին է

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովը կկայանա 2014 թ. հունվարի 22-ին, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին Twitter-ի իր միկրոբլոգում:

ՌԴ և ԱՄՆ դիվանագետների բանակցություններն են այսօր անցնում Ժնևում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցչի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Սա արդեն Ռուսաստանի, ԱՄՆ ու ՄԱԿ չորրորդ հանդիպումն է մեկ տարում: Ռուսական կողմը ներկայացնում է նախագահի Մերձավոր Արևելքի գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովն ու ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, ամերիկյանը՝ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, ՄԱԿ-ից՝ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:

Ժնևի խորհրդաժողովը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ: Սիրիական կոալիցիան պատրաստ է մասնակցել «Ժնև-2» խորհրդաժողովին, հայտարարել է Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ ալ Սալիհը նոյեմբերի 9-ին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 120 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---