Ամերիաբանկը ներկայացնում է «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի մրցանակները

Ամերիաբանկը ներկայացնում է «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի մրցանակները

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայացնում է «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի մրցանակները: Այս մրցույթը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռում արտահայտել ազատության վերաբերյալ իր պատկերացումները լուսանկարի կամ տեսագրության միջոցով և շահել յուրահատուկ մրցանակներ` իր իսկ ընտրությամբ: Հիշեցնենք, որ մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է:

Ամերիաբանկը հայտարարում է մրցանակներն առաջինից երրորդ տեղերի համար: Առաջին տեղը գրաված լուսանկարի և առաջին տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան հիանալի հնարավորություն մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը` մինչև1,200,000 ՀՀ դրամ)։ Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար և ներառում է ուղևորափոխադրում դեպի ընտրված քաղաք և հետադարձ դեպի Հայաստանի Հանրապետություն,մեկ շաբաթյա կացություն մինչև 4 աստղանի հյուրանոցում, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014թ.հունվարի 15-ը:

Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և երկրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ (tablet),խելախոս (smart phone), թվային տեսախցիկ (digital video camera), թվային լուսանկարչական սարք (digital photo camera) մինչև 600,000 ՀՀ դրամ արժեքով։

Երրորդ տեղը գրաված լուսանկարի և երրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան Ամերիաբանկի Visa Gift նվեր քարտ 150,000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները կհրապարակվեն մրցույթի ավարտից մեկ աշխատանքային շաբաթ հետո: Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն երկու փուլով, և հաղթողները կընտրվեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքի օգտատերերի Like-երի և Ամերիաբանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Հաղթող կճանաչվեն առավելագույն ձայներ ստացած երեք լուսանկարը և երեք տեսանյութը (տեսագրությունը)` արժանանալով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների:

Նշենք, որ օրեցօր ընդլայնվում է միցույթի մասնակիցների շրջանակը, իրենց ուշագրավ աշխատանքներն են ուղարկում ամենատարբեր անձինք` անկախ տարիքից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից, ովքեր ունեն մտքի մեծ թռիչք, անսահմանափակ երևակայություն և ազատ լինելու մեծագույն ցանկություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---