26 նոյեմբերի 2013 - 12:42 AMT
Փորձագետ. Նավթի համաշխարհային գների նվազումը կանդրադառնա Ադրբեջանի վրա

Նավթի համաշխարհային գների նվազումն անխուսափելիորեն կանդրադառնա Ադրբեջանի վրա: Ըստ ադրբեջանցի փորձագետ Իլհամ Շաբանի, 1 բարել նավթի գինը, որն ամրագրված է Ադրբեջանի 2014 թ. բյուջեում, հավասար է 100 դոլարի: Այժմ ադրբեջանական նավթը վաճառվում է 108-110 դոլարով և եթե համաշխարհային գները չփոխվեն, բյուջեի կանխատեսումը ռիսկեր չի առաջացնի…

«Սակայն, եթե Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների բարելավման ֆոնին գինը 100 դոլարից պակաս լինի, ապա բյուջեի պակասուրդն անխուսափելի է: Բայց Ադրբեջանի նման երկրները, որոնց համար բնորոշ է այսպես կոչված բյուջետային ցածր պատասխանատվությունը, լսող խորհրդարանի շնորհիվ մեկ րոպեում նվազեցնում են նավթի նվազագույն գինը, որն ամրագրված է բյուջեում, հավանաբար այս անգամ էլ այդպես կլինի, փոխանցումներ կարվեն նավթային հիմնադրամից: Առաջիկա տարիներին մեծ նավթից գոյացած շահույթը թույլ կտա երկրին խուսափել բյուջեի ճգնաժամից, սպառելով Պետական նավթային ընկերության նվազող պաշարները, գրում է haqqin.az-ը:

Նյու Յորքի բորսայում 1 բարել նավթի գինը նվազել է մինչև 93,32 դոլար, ինչը նշանակում է 1,6 տոկոս գնանկում, իսկ Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց ավելի քան 2 դոլարով՝ կազմելով 108,82 դոլար: Գները նվազել են և պատճառը միայն Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնությունը չէ, այլ նաև նոր գազային պատերազմի վտանգն Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև: Թեև, ըստ վերլուծաբանների, առաջնայինն, այնուամենայնիվ, ամերիկա-իրանական հաշտեցման ազդեցությունն է: Հենց որ Twitter-ում առաջին գրառումները հայտնվեցին այդ մասին, գները բորսաներում նվազեցին: Այժմ Իրանը կարող է համաշխարհային շուկա արտահանել օրական ընդամենը 1 մլն բարել նավթ:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: