Իրանի ԱԳ փոխնախարար. Այլ երկրները չեն կարող սահմանափակել ուրան հարստացնելու Իրանի իրավունքը

Իրանի ԱԳ փոխնախարար. Այլ երկրները չեն կարող սահմանափակել ուրան հարստացնելու Իրանի իրավունքը

PanARMENIAN.Net - Ուրան հարստացնելու Իրանի իրավունքն ապահովվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և չի կարող քննարկվել կամ արգելվել այլ երկրների կողմից, ասել է Իրանի ԱԳ փոխնախարար, միջուկային ծրագրի գծով գլխավոր բանախոս Աբբաս Արակչին:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերը, որ «միջուկային գործարքն Իրանի հետ չի ներառում ուրանի հարստացում», փոխնախարարը նշել է, որ «կա որոշակի թյուրիմացություն այդ հարցում, քանի որ ուրան հարստացնելու Իրանի իրավունքն այլ երկրները չեն կարող սահմանափակել»:

Ուրան հարստացնելու Իրանի իրավունքն ապահովվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և այլ միջազգային համաձայնագրերով, ասել է դիվանագետը: «Մենք ակնկալում ենք, որ մյուս երկրները ևս կհարգեն այդ իրավունքն ու կյանքի կկոչեն այն»,- ասել է Արակչին՝ հավելելով, որ «հարցն ընդգրկված է Ժնևում կնքված գործարքի մեջ և «վեցնյակը» համաձայնվել է, որ ուրանի հարստացման Իրանի ծրագիրը շարունակվի:

«Ուրան հարստացնելու Իրանի իրավունքն ամրագրվեց Ժնևի գործարքի ժամանակ»,-հավելել է նա: Նա նաև նշել է, որ բոլոր դրույթները պետք է կատարվեն ժամանակին, քանի որ առաջնային են համարվում Իրանի համար: Արակչին նշել է, որ Իրանի ակտիվներն արգելափակված չեն ԱՄՆ կամ այլ երկրների կողմից՝ հավելելով, որ նշված ակտիվները նավթի արտահանումից ստացած շահույթներն են, որոնք չեն կարող փոխանցվել Իրանի բանկերին պատժամիջոցների պատճառով: Ըստ փոխնախարարի, Ժնևում ձեռք բերված համաձայնության հիման վրա մշակվել է հատուկ բանկային մեխանիզմ, որը կապահովի սառեցված ակտիվների փոխանցումն Իրանին: Արակչին չի նշել ակտիվների հստակ գումարը, որոնք հասանելի կդառնան՝ հայտարարելով, որ «գումարը կարող է տարբեր լինել, քանի որ Իրանում բուժսարքավորումների ու սննդամթերքի ներկրման կարիք կա»: Նա նշել է, որ ակտիվները սառեցվել են այն երկրներում, որոնք նավթ են գնում Իրանից, հայտնում է Trend գործակալությունը:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---