Վարչակազմ. Իրանը դեռ չի փոխանակի ապասառեցված միջոցներն ազգային արժույթով

Վարչակազմ. Իրանը դեռ չի փոխանակի ապասառեցված միջոցներն ազգային արժույթով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ապասառեցվել են Իրանի մոտ 8 մլրդ դոլար կազմող ակտիվները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի մամլո քարտուղար Մոհամմեդ Բագեր Նոբհատը: Ինչպես գրում է IRNA գործակալությունը, նա նաև նշել է, որ միջուկային գործարքը դրական կազդի երկրի տնտեսության վրա և պատժամիջոցները ժամանակի հետ կթուլանան:

«Ապասառեցված ակտիվները մատչելի են օգտագործման համար, սակայն Իրանը դեռ չի փոխանակի ապասառեցված միջոցներն ազգային արժույթով», նշել է Նոբհատը: Սառեցված ակտիվների կոնկրետ գումարները չեն նշվում, սակայն, ըստ АР, դրանք գնահատվում են 50-75 մլրդ դոլար:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---