Ռուսաստանում այսօր մոտ 3,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա

Ռուսաստանում այսօր մոտ 3,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում այսօր մոտ 3,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, հայտարարել է ՌԴ ԴՄԾ օտարերկրացի քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն:

Ըստ միգրացիոն ծառայության, ՌԴ տարածքում 11 մլն օտարերկրացի քաղաքացի կա, որից 4,3 միլիոնը եկել է սովորելու, ոչ թե աշխատելու:

«Գրեթե 2 միլիոնը ՌԴ-ում աշխատելու իրավունք ունի, իսկ 3,6 մլն կազմում է այսպես կոչված ռիսկային խումբը: Այսինքն նրանք Ռուսաստան են մեկնել աշխատելու, սակայն համապատասխան թույլտվություն չեն ձևակերպել և չեն հեռացել երկրից 9 օր անց»,-ասել է Դեմիդենկոն:

Հատուկ ուշադրություն Ռուսաստանում և մասնավորապես Մոսկվայի տարածաշրջանում ապօրինի ներգաղթի խնդրի հանդեպ սկսեց դարձվել հուլիսի վերջում «Մատվեևսկի» շուկայում ներքին մարմինների աշխատակցին ծեծի ենթարկելուց ու Արևմտյան Բիրյուլովոյում բանջարեղենի բազայի վրա հարձակումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների:

5 օրից ոստիկանությունը ձերբակալեց Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը շուրջ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում: Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել էր իր մեղքը:Ավելի ուշ նա հրաժարվեց իր ցուցմունքներից: Ձերբակալության ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 10-ը: Եթե Զեյնալովի մեղքն ապացուցվի, նրան ցմահ բանտարկություն է սպառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---