Սալիմ Իդրիս. Սիրիայի ազատ բանակը չի դադարեցնի մարտական գործողությունները «Ժնև-2»-ի ժամանակ

Սալիմ Իդրիս. Սիրիայի ազատ բանակը չի դադարեցնի մարտական գործողությունները «Ժնև-2»-ի ժամանակ

PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) ղեկավար Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ նրա մարտիկները չեն դադարեցնի մարտական գործողությունները «Ժնև-2»-ի ժամանակ, իսկ ՍԱԲ ներկայացուցիչները չեն մասնակցի նրա աշխատանքին, հայտնում է Reuters գործակալությունը: «Ժնև-2»-ի անցկացման պայմանները նշված ժամկետում անընդունելի են, մենք չենք մասնակցի խորհրդաժողովին»,-ասել է նա:

Մինչ այդ ՍԱԲ-ը որպես խորհրդաժողովին մասնակցության պայման առաջ էր քաշել Սիրիայի սահմանադրության կասեցումն ու Ասադի պաշտոնանկությունը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սիրիայից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գրոհայինների հեռացումը, իրաքյան և իրանական զինված ձևավորումների գործողությունների կասեցումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը Ժնևում կանցնի հունվարի 22-ին: Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կոչ արեց Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը դադարեցնել կրակը, չսպասելով խորհրդաժողովի մեկնարկին:

Սիրիայի ազատ բանակը, որի կազմում հիմնականում Սիրիայի կառավարական զորքերի դասալիքներն են հավաքվել, կազմավորվել է 2011 թվականի հունիսին գնդապետ Ռիադ ալ Ասաադի գլխավորությամբ: ՍԱԲ-ը համարվում է սիրիական ընդդիմության ամենախոշոր զինված խմբավորումներից մեկը: Անդամների թիվը հասնում է 30-50 հազարի:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 120 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

«Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումների մի մասը փորձում է շարիաթի կանոններ հաստատել վերահսկվող տարածքներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---