Բաքվի ռազմաշունչ հայտարարությունները «յուրայինների» համար են, բայց հայերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի

Բաքվի ռազմաշունչ հայտարարությունները «յուրայինների» համար են, բայց հայերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի

PanARMENIAN.Net - Հատուկ նշանակության խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովը Երևանում կայացած մամլո ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, հասցեագրված Հայաստանին ու ԼՂՀ-ին: Ըստ նրա, այդ հակահայկական հայտարարություններն ավելի շատ հասցեագրված են «ներքին շուկային»:

Վարդանովը նշել է, որ հայերը միշտ պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի հետ պատերազմին:

Վ. Վարդանովը կարծիք է հայտնել, որ «Մերձկասպյան թուրքերի երկիրն Ադրբեջան, իսկ նրանց ադրբեջանցիներ պետք չէ անվանել»: «Ադրբեջանն ավելի հարավում է գտնվում, ժամանակակից Իրանի տարածքում»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության որոշմանը 102-րդ ռուսական ռազմակայանին լրացուցիչ տարածքներ տրամադրելու մասին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, ինչպես նաև Գյումրիում՝ Վլադիմիր Վարդանովը նշել է, որ ռուսական ռազմակայանի 5-հազարանոց զորակազմի համար Գյումրիի բազան փոքր է և լրացուցիչ տարածքների տրամադրման որոշումը տրամաբանական է և նույնիսկ որոշ չափով ուշացած: «Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք, որի համաձայն պետք է համատեղ ապահովենք Հայաստանի անվտանգությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Իր հերթին քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մեկնաբանելով կառավարության որոշումը, հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ուժային բևեռ դառնալ և այդ նպատակով համագործակցելու է իր դաշնակիցների, այդ թվում Հայաստանի հետ:

Ըստ քաղաքագետի, սպառնալիք կա Թուրքիայի կողմից, ուստի Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն որոշել է տրամադրել տարածքներ ռուսական ռազմակայանին: «Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ արդյունավետ ու տրամաբանական համագործակցություն սկսելու մասին»,-ասել է Շիրինյանը:

Ռուսական ռազմակայանը, հավելել է քաղաքագետը, մտադիր է արդիականանալ և ընդլայնվել, իսկ դա բխում է Հայաստանի շահերից ազգային անվտանգության ապահովման տեսակետից: «Ձևավորվում է աշխարհաքաղաքական համագործակցություն Մոսկվայի, Երևանի ու Թեհրանի միջև»,-ասել է նա:

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել համաձայնությանը, ըստ որի Հայաստանը լրացուցիչ տարածքներ կտրամադրի Երևանում տեղակայված ավիաբազային՝ արդիականացման և համալրման նպատակով: «Մասնավորապես, առաջիկայում,-ինչպես հայտարարել է «Նովոստի-Արմենիային» ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը,- «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար նախատեսվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքնե»ր:

102-րդ ռուսական ռազմակայանն Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության կարևորագույն աշխարհաքաղաքական օբյեկտներից է և հայ-ռուսական հարաբերությունների կարևոր բաղադրիչը: Ռազմակայանը գտնվում է Գյումրիում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---