12 ապրիլի 2006 - 17:07 AMT
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհը Հայաստանի համար նոր հորիզոններ կբացի
Ջիմ Քոլբի եւ Սկոտ Գարետի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը, որի մեջ է մտնում նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի բոլոր երկրները: Այցը ծանուցողական բնույթ է կրում, պատվիրակությունը արդեն եղել է Վրաստանում, Հայաստանում եւ Երեւանից մեկնելու է Ադրբեջան: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբը: Նրա խոսքերով Կորպորացիայի կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհը երկրի համար նոր հորիզոններ եւ հեռանկարներ կբացի: «Երկրի տնտեսությունը պետք է զարգանա հասարկության բարեփոխումներին եւ ժողովրդավարության ամրապնդմանը զուգահեռ»,- նշել է նա:

Կոնգրասական Քոլբը նաեւ նշել է, որ Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են անվտանգության, ահաբեկչության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցեր: «Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Քոչարյանին ահաբեկչության դեմ պայքարում աջակցության եւ Իրաքում հայ խաղաղապահների մասնակցության համար»,- ընդգծել է Ջիմ Քոլբը: