Դևիդ Քեմերոնն առաջարկում է սահմանափակել ազատ տեղաշարժն ԵՄ երկրներում27 նոյեմբերի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկում է սահմանափակել ազատ տեղաշարժն Եվրամիության երկրներում, որը համարվում է ԵՄ հիմնարար սկզբունքներից մեկը: Financial Times-ի հոդվածում ասվում է, որ Քեմերոնն ապացուցում է, որ այդ սկզբունքը նպաստեց զանգվածային ներհոսքին եվրոպական երկրներ, և ասում է, որ ժամանակն է նոր համաձայնության վերաբերյալ բանակցությունների համար: Ըստ Բրիտանիայի վարչապետի, Եվրամիությանը փոփոխություններ են հարկավոր՝ «եթե միությունը մտադիր է վերադարձնել մարդկանց վստահությունը»: Քեմերոնը նշում է բրիտանացիների խորը մտահոգությունը 2014 թ. հունվարից հետո, երբ կհանվեն սահմանափակումները, Ռումինիայի ու Բուլղարիայի քաղաքացիների հնարավոր մեծ ներհոսքի պատճառով: Նա հայտարարել է, որ Բրիտանիան կսահմանափակի նպաստներ ու արտոնություններ ստանալու օտարերկրացի միգրանտների իրավունքը, նրանք, ովքեր գիշերում են բաց երկնքի տակ կամ մուրացկանությամբ են զբաղվում, կարտաքսվեն երկրից, հայտնում է BBC-ին: Ըստ վերլուծաբանների, Մեծ Բրիտանիայի բնակչությունը 2037 թ. կհասնի 73 միլիոնի, գրում է The Financial Time-ը: Ըստ վերջին վիճակագրական տվյալների, աճը կկազմի 14 տոկոս կամ 9 մլն 2013 թ. համեմատ: Աճի մոտ 60 տոկոսը կապված է ներգաղթի կամ ներգաղթյալների երեխաների հետ: Կաճի բնակչության միջին տարիքը՝ 2037 թվականի կեսին այն կհասնի 42,8 2013 թ. 39,7 դիմաց: Այսինքն տարեց մարդկանց քանակը կհասնի 16,1 միլիոնի: Հենց ներգաղթը թույլ կտա պահպանել ծնելիության կայուն մակարդակը, իսկ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների աճը կկազմի 13 տոկոս: Հղումներ թեմայով. Եվրոպական միություն Եվրոպական միությունը(Եվրամիություն, ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպայի միության մասին պայմանագիր: Այն յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |