ԱՄՆ-ում վախճանվել է հանրահայտ ջազմեն Չիկո Համիլթոնը

ԱՄՆ-ում վախճանվել է հանրահայտ ջազմեն Չիկո Համիլթոնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում վախճանվել է հանրահայտ ջազմեն և կոմպոզիտոր Ֆորեսթսթորն Չիկո Համիլթոնը: Նա վախճանվել է երկուշաբթի երեկոյան Նյու Յորքի իր տանը 92 տարեկանում, հայտնում է Associated Press-ը:

Ֆորեսթսթորն Չիկո Համիլթոնը ծնվել է 1921 թվականին Լոս Անջելեսում: Դեռ դպրոցական տարիներին նա ջազ համույթ կազմակերպեց, որտեղ նվագում էր սաքսոֆոնահար Դեքստեր Գորդոնի ու բասիստ Չարլզ Մինգուսի հետ: Ինքը զբաղեցրեց թմբկահարի տեղը: 1955 թ. նա կվինտետ ստեղծեց, որը գոյություն ունեցավ 10 տարի, մի քանի ալբոմ թողարկելով, իսկ նրա անդամները համաշխարհային աստղեր դարձան: 1948-1955թթ. Համիլթոնը հյուրախաղերով հանդես է եկել ամբողջ երկրով մեկ՝ ամերիկացի հայտնի ջազային կատարող Լինա Հորնի հետ, իսկ 1951-1952թթ. նվագել է ջազային սաքսոֆոնահար Ջերի Մալիգենի հետ:

Իր կարիերայի ընթացքում Համիլթոնը 60 ալբոմ է թողարկել: Համիլթոնը նաև նկարահանվել է կինոյում՝ «Ջազն ամառային մի օր» և «Հաջողության քաղցր համը» ֆիլմերում: Նա նաև մի քանի ֆիլմերի երաժշտության հեղինակ է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---