Սիրիայում մոտ 500 թուրք իսլամիստ է կռվում

Սիրիայում մոտ 500 թուրք իսլամիստ է կռվում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ Սիրիայում գործող «Ալ Քայիդայի» հետ կապված «Ալ Նուսրիի ճակատի» շարքերում նախագահ Ասադի դեմ կռվում են Թուրքիայի 500 քաղաքացիներ: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, նրանցից ոմանք նախապատրաստում են անցել Աֆղանստանի ու Պակիստանի ահաբեկչական ճամբարներում:

Զեկույցը հիմնված է ազգային հետախուզության (MİT) ու ժանդարմերիայի տվյալների վրա: Ասվում է նաև, որ կառավարական զորքերի դեմ մարտերում Սիրիայում 13 թուրք իսլամիստ է զոհվել: Նշվում է նաև, որ 75 թուրք քաղաքացիներ, որոնց անունները չեն նշվում, նույնպես սպանվել են Սիրիայում:

Ըստ MİT տվյալների, շուրջ 3000 վարձկաններ են Սիրիա ներթափանցել Թուրքիայի տարածքով: Վարձկանների թվում կան Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի ու Պակիստանի քաղաքացիներ:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումները ձգտում են շարիաթի օրենքներով ապրող պետություն ստեղծել:

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---