Կալիֆորնիայի ևս մեկ քաղաք ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Կալիֆորնիայի ևս մեկ քաղաք ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։

Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նահանգի ներկայացուցիչների պալատը և սենատը բանաձև են ընդունել և կոչ արել ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը::

Ապրիլի 23-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը, որի ղեկավարն Անդրեաս Բորջեսն է, բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական պատմական և էթնիկ շրջան է, որ ընկած է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բանաձևը նաև կոչ է անում Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը: «Հույս ունենք, որ Սակրամենտոն նույնպես կճանաչի անկախությունը, և չնայած Ֆրեզնոն առաջինն է Կալիֆորնիայում, որ նման բանաձև է ընդունում, այնուամենայնիվ մեր նպատակն է, որ նմանատիպ նախաձեռնություններով հանդես գան երկրի բոլոր նահանգները, և ի վերջո` Վաշինգտոնն ու Կոլումբիա շրջանը»,- ասել է բանաձևի հեղինակ Անդրեաս Բորջեսը:

2012 թվականի օգոստոսի 6-ին ԼՂՀ անկախությունը ճանաչեց նաև Մասաչուսեթսի Ներկյացուցիչների պալատը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---