Թունիսում ջախջախում են իշխող կուսակցության գրասենյակները

Թունիսում ջախջախում են իշխող կուսակցության գրասենյակները

PanARMENIAN.Net - Թունիսի Գաֆս քաղաքում ցուցարարները ջախջախել են իշխող իսլամիստական «Ան Նահդա» կուսակցության գրասենյակը: Ցուցարարները պահանջել են գործող ռեժիմի հրաժարականը և վանկարկել են իսլամիստներին դատապարտող կարգախոսներ, որոնք Թունիսում իշխանության եկան արաբական գարնան ալիքի վրա:

Նոր կառավարությունը չկարողացավ լուծել երկրի խնդիրները և աճող սոցիալական դժգոհությունը կրկին «դուրս է եկել» փողոց, հայտնում է euronews-ը:

2011 թվականի հունվարի 14-ին Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին ստիպված եղավ հեռանալ երկրից զանգվածային ցույցերի ճնշման ներքո: Նա քաղաքական ապաստան ստացավ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ բնակվում է մինչ օրս: 2012 թվականի հունիսի 13-ին Բեն Ալին հեռակա կարգով Թունիսի Ռազմական տրիբունալի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 2011 թ. ցույցերը ցրելու ժամանակ ցուցարարների սպանության համար:

Թունիսը Հյուսիսային Աֆրիկայի առաջին պետությունն էր, որտեղ սկսվեց «արաբական գարունը»: Նախագահի պաշտոնանկությունից հետո իշխանության եկան իսլամիստները, որոնց կառավարումը չբարելավեց սոցիալ-տնտեսական իրավիճակն երկրում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---