Մի շարք ահաբեկչությունների հետևանքով Իրաքում 29 մարդ է զոհվել

Մի շարք ահաբեկչությունների հետևանքով Իրաքում 29 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 29 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների հետևանքով, որոնք իրագործվել են նոյեմբերի 28-ին Բաղդադի արվարձանում, հայտնում է Associated Press-ը՝ պաշտոնական աղբյուրների վրա հղումով:

Ամենաարյունալի ահաբեկչությունը տեղի ունեցավ կեսօրին Հիլլահում, որտեղ պայթեցին երեք առանձին կայանած ականապատ մեքենաներ: Երկուսը կայանած էին բաց շուկաներում, և մեկը՝ խանութների հարևանությամբ: Պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, 21-ը վիրավորվել են: Ըստ պաշտոնական տեղեկատվության, երեք պայթյունները տեղի են ունեցել 5 րոպեների ընթացքում: Ըստ տեղի ոստիկանության, Նաջաֆում ականապատ մեքենայի պայթյունից 7 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել:

Բաղդադից 40 կմ հեռավորության վրա՝ Սուվայրում ականապտ մեքենան պայթել է գործարար թաղամասում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 5 քաղաքացիական անձ է զոհվել, 14-ը՝ վիրավորել են:

Սամարրայում մահապարտ ահաբեկիչը գրոհել է ոստիկանության հսկիչ կետը, արդյունքում զոհվել է ոստիկանության 3 աշխատակից, ևս չորս ոստիկան և հինք քաղաքացիական անձ վիրավորվել է:

Բաղդադում Պաղեստինի փողոցում ռումբ է պայթել զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ութը՝ վիրավորվել են: Ականապատ ճանապարհին պայթել է սունիների կառավարամետ պարեկախմբի մեքենան, որը պայքարում է «Ալ Քայիդայի» տեղի բաժանմունքների դեմ:

Իրաքում բռնության դեպքերի աճը վկայում է կրոնական առճակատման հնարավոր սրման մասին, նման իրավիճակ էր Իրաքում նաև 2006-2007 թթ., որը սպառնում էր վերաճել քաղաքացիական պատերազմի: Բռնության աճը նկատվում է 2013 թ. ապրիլից, երբ կառավարական ուժերը ցրեցին սունիների բողոքի ճամբարը: Այդ օրվանից ի վեր շուրջ 5 500 մարդ է զոհվել: Ընդամենը 2013 թ, նոյեմբերին զոհվել է 438 մարդ, հայտնում է ՌԲԿ-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---