ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ջան-ջան» ծառայությունը կմատուցվի ավելի գրավիչ պայմաններով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ջան-ջան» ծառայությունը կմատուցվի ավելի գրավիչ պայմաններով

PanARMENIAN.Net - Այժմ, ակտիվացնելով «Ջան-ջան» ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաև վայելել անսահմանափակ ինտերնետի հնարավորությունները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով: I տարբերակն ակտիվացնելով՝ շաբաթական 700 դրամի դիմաց բաժանորդը ստանում է անսահմանափակ ինտերնետ և սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

Իսկ II տարբերակով նախկին 700-ի փոխարեն շաբաթական ընդամենը 500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ, ինչպես և նախկինում, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում, իսկ I տարբերակն ակտիվացրած լինելու դեպքում՝ նաև օգտվել ինտերնետից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---