Կոնյակի արտադրությունը 10 ամսում ավելացել է 10, 1 տոկոսով՝ հասնելով 15,5 մլն լիտրի

Կոնյակի արտադրությունը 10 ամսում ավելացել է 10, 1 տոկոսով՝ հասնելով 15,5 մլն լիտրի

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 15 492,2 հազար լիտր կոնյակ, ինչը 10,1% տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (14 069,1հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 7 885,3 հազար լիտր օղի, ինչը քիչ է 2012-ի ցուցանիշից (7 913 լիտր) 0,4 տոկոսով:

Բացի այդ, 2013-ի հունվար- հոկտեմբերին արտադրվել է 4 620,3 հազար լիտր գինի 2012-ի 3 600,5 հազար լիտրի փոխարեն (28,3 տոկոս աճ): Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 46,5 տոկոսով` կազմելով 268,9 հազար լիտր: Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 16 973,8 հազար լիտր գարեջուր, ինչը 38,7 տոկոսով ավելի է 2012 հունվար- հոկտեմբերին՝ 12 239,1 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 47 181,7 հազար լիտր, ինչը 39,5 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (33 819,4):

2013 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ խաղողի բերքը Հայաստանում կազմել է մոտ 152 հազար տոննա: Ելույթ ունենալով Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը վստահություն է հայտնել, որ 2013 թ. բերքի ծավալը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը՝ 241,4 հազար տոննա: Խաղողի մթերման գինն ընթացիկ տարում կազմել է 145 դրամ 1 կգ դիմաց՝ 2012 թ. 142,1 դրամի փոխարեն: Մթերման ծավալները 2012 թ. կազմել են 156,600 տոննա, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 92,193 տոննա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---