Հայաստանում աճել է ոսկերչական իրերի արտադրությունը

Հայաստանում աճել է ոսկերչական իրերի արտադրությունը

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 73 572 կարատ ադամանդ 2012-ի նույն շրջանի 49 778 կարատ ադամանդի փոխարեն: Ինչպես հայտնում են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայություն արտադրման աճը կազմել է 47,8%:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 879,6 կգ ոսկերչական արտադրանք 2012-ի նույն շրջանի 759,7 կգ փոխարեն: Այսպիսով, 2012-ի ցուցանիշի համեմատ այս արտադրությունում 2013թ. առաջին 10 ամսում 15,8 տոկոս աճ է գրանցվել:

Բացի այց, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրած տեղեկությունների համաձայն, 2013 թ, երրորդ եռամսյակի տվյալներով «ԱԼՌՈՍԱ»-ն Հայաստան է արտահանել 4,851 մլն ԱՄՆ դոլարի 40 233 կարատ ադամանդ 2012 թ. նույն ժամանակահատվածի 7, 586 մլն դոլարի 34 769 կարատի դիմաց:

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործում է 27 ոսկերչական ընկերություն, որտեղ աշխատում է մոտ 230 մարդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---