Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» նոր թեկնածուն Լարի Քինգն է

Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» նոր թեկնածուն Լարի Քինգն է

PanARMENIAN.Net - Լեգենդար հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում տեղի ունեցած հեռուստամարաթոնին: Հեռուստամարաթոնի շրջանակում Քինգը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որը հայտնի հեռուստահաղորդավարին հրավիրել է Ղարաբաղ: Լարի Քինգը տվել է իր համաձայնությունն ու, հավանաբար, շուտով կայցելի Արցախի Հանրապետություն:

Ադրբեջանական մամուլն արդեն գրել է, որ այդ դեպքում Ադրբեջանի ԱԳՆ-ն Լարի Քինգին կընդգրկի «սև ցուցակում»: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 անձանց անուններից, որոնք այցելել են Արցախ: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ պետությունները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան պետք է «համաձայնագիր կնքեն այդ երկրներում «սև ցուցակների» փոխադարձ տարածման մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: Նշենք, որ ցուցակում հայտնվածներից ոչ ոք ափսոսանք չի հայտնել Արցախ այցելելու համար: Հակառակը, ով մեկ անգամ այցելել է, ցանկություն ունի ևս մեկ անգամ լինել այնտեղ:

Ղարաբաղ այցելած մարդիկ, որոնք չգտան իրենց անուններն այդ ցուցակում, կոչ արեցին Ադրբեջանի ԱԳՆ-ին իրենց ևս ընդգրկել «սև ցուցակում»՝ շտկելով սխալը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---