12 ապրիլի 2006 - 20:43 AMT
Չորս լրագրողները, որոնք քննադատել են Ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման արգելքը, արդարացվել են
Թուրքական դատարանը արդարացրել է չորս լրագրողներին, որոնք մեղադրվում էին այն բանի համար, որ քննադատել են Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման արգելքը` «Միլիեթ» թերթի խմբագիր Հասան Ջեմալին, «Ռադիկալ» թերթի գլխավոր խմբագիր Իսմեթ Բերքանին եւ նույն թերթի թղթակիցներ Էրոլ Քաթրչըօղլուին եւ Հասան Շահինին: Մեղադրանքները առաջադրվել էին 2005 թվականի դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ դատարանը որոշել է շարունակել դատավարությունը «Ռադիկալ» թերթի թղթակից Մուրադ Բելգեի հանդեպ` նույն մեղադրանքով, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը: