13 ապրիլի 2006 - 14:40 AMT
Հայաստանը չի քննարկել Ռուսաստանի հետ Իրան-Հայաստան գազամուղի վաճառքի հարցը
Հայաստանը չի փոխանցել Ռուսաստանին Իրան-Հայաստան գազատարի ոչ մի հատված: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններում Իրան-Հայաստան անավարտ գազատարի հարցը չի քննարկվել»,-ասաց Մարգարյանը: Ընդ որում նա նշել է, որ չի պահանջի «Գազպրոմից» հերքել տեղեկությունները գազատարի հատվածներից մեկը գնելու մասին: Իր հերթին, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, թե Իրան-Հայաստան գազատարի բոլոր 141 կիլոմետրերը կմնան հանրապետության սեփականությունը, հաղորդում է ՌԲԿ-ն: